NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փաստեր ունի ժողովուրդը
Խորհրդարանի ընտրությունը Սահմանադրական դատարանում վիճարկող ընդդիմությունը հայտնվել է ծիծաղելի վիճակում, քանի որ 1 միլիոն 400 հազար մարդու մասնակցությամբ տեղի ունեցած ընտրությանը ընդդիմությունը չի կարողացել հայտնաբերել ու Սահմանադրական դատարան ներկայացնել խախտման գոնե մեկ հիմնավոր փաստ: Այդ տեսակետի հեղինակը ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն է: Նա այդ մասին խոսել է հունիսի 5-ին, Փաստարկ ակումբում:
Գալուստ Սահակյանի խոսքով, ընդդիմությունն ընդամենը փորձում է ինչ որ կառչելու գործընթաց իրականացնել, մինչդեռ հայտնվել է ծիծաղելի վիճակում: Գալուստ Սահակյանն ասում է, թե ժողովուրդը, փողոցի անցորդները գուցե ավելի հիմնավոր փաստեր ունեն, քան այն, ինչ ընդդիմությունը ներկայացրել է Սահմանադրական դատարան:
ՀՀԿ խորհրդի անդամը նաեւ հայտարարել է, թե Հայաստանին պետք է մրցակցային ընդդիմություն: Այդպիսին նա համարում է Ժառանգություն կուսակցությանը, որը հայտնվել է խորհրդարանում:
