NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վասն քննությունների անառաչության ծախսվել է 150 միլիոն դրամ
Ընդունելության քննության միասնական համակարգի կյանքի կոչելը պետական նշանակություն ունի եւ իրավունք չունենք ձախողել, մայիսի 29-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Լրագրողները նախարարին հիշեցրեցին, որ 10 տարի առաջ նման մի փորձ արել էր նաեւ այն ժամանակվա նախարար Աշոտ Բլեյանը: Լեւոն Մկրտչյանը ասաց, որ երկրորդ փորձը ավելի նախապատրաստված է եւ մարզերում գիտակցումը կա, որ եթե չհաջողեն` բոլոր քննությունները կացկացվեն մայրաքաղաքում:
Արդեն քննությունների տեխիկական մասը պատրաստ է: Քննություններ անցկացնելու համար ընտվել են 55 կենտրոնները գումարած Լեռնային Ղարաբաղը. «ընտրվել են ըստ շենքային պայմանների` մեծ դահլիճներ ունեցող դպրոցները` նվազագույն լսարանը պետք է տեղավորի 60 երեխա»: Նախարարության 170 լիազոր ներկայացուցիչները կան, վերապատրաստված կազմակերպիչները կան, պատճենահանող սարքերըն կան, քննասենյակներում տեղի ունեցողը «ուղիղ եթերում» ծնողներին ցուցադրող տեսախցիկները եւ սարքավորումները գնվում են: Վասն անաչառության, կենտրոնները քննության տարբերակները կստատան քննությունից երեք ժամ առաջ: Այս ամենը կազմակերպելու վրա ծախսվել է մոտ 150 միլիոն դրամ եւ ամեն ինչ պետք է, որ լավ լինի. «մեր երեխաները ունենան նորմալ քննական համակարգ, որ ինչպես եվրոպացի երեխայի մտքով չի անցնում, որ կարող է քննության ժամանակ անարդարության հանդիպել, այնպես էլ մեզ մոտ լինի ու ինչպես այնտեղ, այնպես էլ մեզ մնոտ ծնողը ստորացած չզգա», հայտարարեց նախարարը: Նախարարը կարծում է, որ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղի կանոնը սա է, կարեւոր է, որ բացառություններ չլինեն: Երբ բոլորի հանդեպ նույն վերաբերմունքն է, հասարակությունը դա ընդունում է, վստահ է Լեւոն Մկրտչյանը:
«Միակ միջամտությունը, որ Հայաստանի բոլոր օրենքները խախտելով քննությունից երեք ժամ առաջ ծրարը բացեն եւ թեսթը պատճենահանեն, կամ դուրս տանեն», նկատեց նախարարը: Նրա կարծիքով, այս ամենը շատ նման է ընտրություններին: Սակայն հայկական ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ որքան կատարելագործվում են ընտրությունների արդարությանը ուղղված մեխանիզմները, այնքան կատարելագործվում են կեղծիքների միջոցները եւ 2007-ի ընտրություններին արձանագրվել է քվեաթերթիկներով լի ծրարը նախապես բացելու դեպք: Մեր առաջարկած այս զուգահեռին ի պատասխան, Լեւոն Մկրտչյանը ասաց. «Ես ինքս ընտրություններին մի քիչ մասնակցել եմ: Եթե ընտրական հանձնաժողովում յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ կատարի իր պարտականությունը, ճիշտ կանգնի, որեւէ բան թույլ չտա, ընտրությունները կլինեն 100 տոկոսանոց: Քննությունների ժամանակ մեր 170 ներկայացուցիչները հստակ կատարելու են իրենց պարտականությունները, պյուս թեսթավորման կենտրոնի ներկայացուցիչները, պյուս, ուզում եմ հավատալ, որ մարզպետարանների ներկայացուցիչները եւ կազմակերպիչները պետք է հասկանան, որ ի տարբերություն ընտրությունների դպրոցի կենտրոնի տնօրենը դնում է իր հեղինակությունը եւ իր հետագա աշխատանքի ճակատագիրն է որոշվում: Եթե լինի ինչ-որ խախտում եւ դա հստակեցվի, տվյալ տնօրենը հետագա աշխատանքային գործունեության հարցը կբարձրացվի»:
Արդեն այսօր նախարարությունը ահազանգեր է ստանում, որ որոշ դպրոցների տնոօրեններ հայտարարում են, որ «մենք ենք քննությունները անցկացնելու» եւ կան խոսակցություններ որ գումարներ են հավաքում: Լեւոն Մկրտչյանը հիասթափեցրեց, բոլոր այդ տնօրեններին. «տխուր վիճակի մեջ են հայտվելու, պիտի պատասխան տան, թե ինչու չեղավ եւ լուրջ սկանդալների մեջ ընկնեն»:
Լեւոն Մկրտչյանը ահազանգ է ստացել նաեւ դպրոցական համազգեստների վերաբերյալ: Որոշ տեղական ինքնակառավարման մարմիներ կամ մարզպետարաններ դպրոցներին պարտադրում են միատեսակ համազգեստ պատվիրել: Նախարարը հայտարարեց, որ դպրոցական համազգեստ ունենալ-չունենալու հարցը որոշում է բացառապես դպրոցը: Ամեն դեպքում, նախարարը կարծում է, որ պետք է «փորձենք բեռնաթափել ծնողների հոգսը, որովհետեւ մեծ գումաների մասին է խոսքը: Ստիպողական դրամահավաքը անընդունելի է»:
Լեւոն Մկրչտյանը կարծում է, նաեւ, որ եթե ՏԻՄ-երը կամ մարզպետարանը որոշում են ընդունում անցնել միասնական համազգեստի, ապա թող մի որոշում էլ ընդունեն եւ աջակցեն առաջին որոշման իրականացմանը:
