NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ-ադրբեջանական գրադարան ինտերնետում
Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները CRS կազմակերպության աջակցությամբ ստեղծել են ինտերնետ կայք` [url=http://www.litlab.org target=_blank]www.litlab.org[/url]: Կայքը ներառում է հայաստանցի եւ ադրբեջանցիների գրողների ստեղծագործություններ, այդպիսով լինելով յուրօրինակ հայ-ադրբեջանական գրադարան: «Մեր պատկերացմամբ, դա կօգնի երկու հասարակություններին ավելի լավ հասկանալ իրար, քանի որ լրատվամիջոցները, որոնք հիմնական օղակն են տեղեկությունների ստանալուն, հարեւան երկրի մասին, ինչպես գիտեք չափազանց քաղաքականացված են, անհատական, անձնական շփումները շատ են սահմանափակված, եւ ամեն դեպքում, ավելի լավ հասկանալ այն հասարակությունը, այն երկիրը, այն պետությունը, որի հետ դու խնդիր ունես, շատ կարեւոր է մեզ համար», ասում է Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Կայքում պահվելու է հավասարակշռությունը: Այսինքն, թե Հայաստանից եւ թե Ադրբեջանից լինելու են հավասար թվով ստեղծագործողներ: Ներկայումս դրանք հինգն են` հինգ Հայաստանցի` Հրանտ Մաթեւոսյան, Աղասի Այվազյան, Արմեն Շեկոյան, Վանո Սիրադեղյան, Սուսաննա Հարությունյան, եւ հինգ ադրբեջանցի գրող: Հետո գրողները կավելանան մեկւ մեկին սկզբունքով: Այսինքն, հայ գրող կավելանա, եթե ավելանա նաեւ ադրբեջանցի գրող, եւ հակառակը: Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ գրողների ընտրությունը կատարվում է ոճային բազմազանություն ապահովելու սպզբունքով: «Այսինքն, եւ, այսպես ասենք, 20-րդ դարավերջի կամ դարակեսից սկսած դասական արձակը, որ ներկայացված է այսօր Հրանտ Մաթեւոսյանով, Աղասի Այվազյանով, եւ մինչեւ երիտասարդությունը` թե ինչ գրականություն է ստեղծվում այսօր Հայաստանում, ինչ գրականություն է ստեղծվում այսօր Ադրբեջանում: Այսինքն հնարավորություն պետք է ստեղծվի, որ գրականության բոլոր շերտերը, անկած նրանից, դու հավանում ես, թե չես հավանում, սա իմ գրողն է,թե իմ գրողը չէ, բայց եթե գրական պրոցեսում ինչ որ բան է ավելացրել, նման հեղինակները հայտնվել են կայքում», ասում է Մեսրոպ Հարությունյանը:
