NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիտորդների գնահատականի պատճառը
Միջազգային դիտորդների ընտրություններում արձանագրած առաջընթացը, ըստ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի, պայմանավորված է երկու իրողությամբ: Նախ, կեղծիքները նախկինի պես բաց եւ հրապարակային չէին` քողարկված էին եւ արտաքուստ ընտրությունները մաքուր էին: Եվ կարեւորը` եվրոպացի դիտորդներն առաջընթաց են արձանագրել ոչ թե իրենց երկրների հետ համեմատելով, այլ` համեմատելով ՀՀ 2003-ի եւ 2007-ի ընտրությունները: Իսկ 2007-ին, ի տարբերություն 2003-ի, չեն եղել զանգվածային վարչական կալանքներ, զանգվածային լցոնումներ, զանգվածային ծեծուջարդ, վստահված անձանց նկատմամբ զանգվածային բռնություններ եւ այլն:
Source Url:
