NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իսկ ինչ են առաջարկելու փոխարենը
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մայիսի 24-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս տարբերակը ավելի լավը չէ, քան 1997 թվականին: Սակայն դրա հետ միաժամանակ Բագրատյանն ասել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու պատրվակով ընդդիմությունը հասնի ֆորս մաժորի եւ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին, ապա ինքը չլինելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, Ղարաբաղի փաստաթուղթը ստորագրելու պահանջով գահընկեց անող ուժին կասի, թե օրինակ այդ ուժն ինչ է առաջարկում փոխարենը:
«Գուցե արժե այդ պահին խորանալ, գուցե նա այլ ելք չունի: Ղարաբաղի հարցում շեշտադրումներն են տարբեր, անկախ գաղափարախոսությունից: Այնպես որ ես այդ ձեւով ֆորս մաժորի կողմնակից չեմ: Առավել եւս, որ նախագահը, ում մնացել է ութ-ինն ամիս, ինչու պետք է ստորագրի», ասում է Հրանտ Բագրատյանը:
