NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեդալներ խաղաղությունը հսկելու համար
Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մայիսի 23-ին պարգեւատրել է Կոսովոյում խաղաղապահություն իրականացրած հայ զինծառայողներին: Խաղաղապահներից 4-ը պարգեւատրվել են «Անդրանիկ Օզանյան», 5-ը «Վազգեն Սարգսյան» հուշամեդալներով, իսկ 43 խաղաղարար ստացել է պատվոգրեր ու շնորհակալագրեր:
Միքայել Հարությունյանը ասել է, որ մեր խաղաղապահները բարձր մակարդակով են իրականացնում իրենց ծառայությունը Կոսովոյում եւ Իրաքում, ունեն լավ համարում, ինչը բարձրացնում է հայկական զինուժի հեղինակությունն աշխարհում:
Source Url:
