NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ադրբեջանցին չի ուզում հեռանալ հայաստանից
2006 թվականի դեկտեմբերին Հայաստանի զինված ուժերին գերի հանձնված ադրբեջանցի զինծառայող Սամիր Մամեդովը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին հայտնել է, թե չի դժգոհում Հայաստանում իր հանդեպ վերաբերմունքից եւ նաեւ ցանկություն չունի վերադառնալ Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է օմբուդսմենի մամուլի գրասենյակը: Մամեդովը գտնվում է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Օրերս նա նամակ է ստացել Բաքվից, որն իբր նրա ծնողների գրածն է, ովքեր խնդրում են Մամեդովին վերադառնալ Ադրբեջան: Սակայն ադրբեջանցի զինծառայողը վախենում է հատուցումից եւ չի ուզում նույնիսկ մեկնել երրորդ երկիր, այլ ցանկանում է ապրել ու աշխատել Հայաստանում:
Source Url:
