NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվեցին
Ըմբշամարտի ֆեդերացիայի (FILA)նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի մարզական ներկայացուցիչները եւ համաձայնություն ստորագրել, ըստ որի Հայաստանի մարզիկները կմասնակցեն Բաքվում սեպտեմբերի 17-23 կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Այս համաձայնությունը էական է նրանով, որ Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնության արդյունքներով են որոշվելու օլիմպիական խաղերի մասնակիցները: Այսպիսով, Հայաստանի մարզիկները օլիմպիական ուղեգրեր նվաճելու լավ հնարավորություն են ստանում:
Source Url:
