NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարչապետը ստացել է Լեւոն Գուլյանի հարազատների նամակը
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ինքը ստացել է մայիսի 12-ին Ոստիկանությունում մահացած Լեւոն Գուլյանի հարազատների նամակը: Գուլյանի հարազատները կոչ են անում բացահայտել Լեւոնի սպանության մեղավորներին եւ ենթարկել պատասխանատվության: Սերժ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է այն, ինչ հայտնի էր արդեն, այսինքն, որ իրականացվում է ծառայողական քննություն եւ հարուցված է քրեական գործ: Այդ ամենը կավարտվի, եւ համապատասխան մարմինները տեղեկություն կտրամադրեն հասարակությանը, նշել է վարչապետը:
Source Url:
