NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազությունը ստացել է 10 հաղորդում
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի
ընտրությունների քվեարկության ընթացքում քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ
ստացվել է 10 հաղորդում:
2007թ. մայիսի 12-ին, ժամը 14:30-ին, Գեղարքունիքի մարզի դատախազությունում
հայտարարության է տվել Ազգային միաբանություն կուսակցության կողմից թիվ 24
ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Գ.Մարտիրոսյանը, որ ս.թ. մայիսի 11-ին թիվ 24/25
տեղամասային ընտրական հանձնաժողովը, խախտելով Հայաստանի Հանրապետության ընտրական
օրենսգրքի պահանջները, անհիմն կարգով հեռացրել է Ազգային միաբանություն
կուսակցության կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի անդամ Կարեն Վահանի
Սարգսյանին՝ արգելելով մասնակցել հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների ստացման,
դրանց վրա ստորագրություններ դնելու եւ վիճակահանությանը մասնակցելու գործընթացին:
Հայտարարությունում նշվել է նաեւ, որ թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը,
քննարկելով հանձնաժողովի անդամ Կ.Սարգսյանի դիմումը, թիվ Ե-72 որոշմամբ հաստատել է,
որ Կ.Սարգսյանը համարվում է թիվ 24/25 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ,
այնուհետեւ նշված որոշումը ներկայացրել է տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահին եւ քարտուղարին, սակայն վերջիններս, շարունակելով իրենց ապօրինի եւ
հակասահմանադրական գործողությունները, հրաժարվել են կատարել ինչպես օրենքի, այնպես
էլ թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման պահանջները:
Հաղորդման հիման վրա մարզի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր:
2007 թվականի մայիսի 12-ին, ժամը 14:40-ին, Ազգային միաբանություն կուսակցության
կողմից թիվ 24/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Լեւոն Հակոբի
Աբրահամյանը, ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է տվել, որ 2007թ. մայիսի
11-ին թիվ 24/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Վարդանյանը,
քվեաթերթիկների վրա ստորագրություններ դնելու ժամանակ, բացակայել է հանձնաժողովից,
ինքն աոաջարկել է կնիքը, որը գտնվել է նախագահի գրպանում, պահել հանձնաժողովի
չհրկիզվող պահարանում, կամ տալ հանձնաժողովի նախագահի տեղակալին: Սակայն իր պահանջը
չի կատարվել եւ այդ ժամանակ համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, որը գտնվելով
ընտրական տեղամասում, հարձակվել է իր վրա, հրել է եւ սպաոնացել, որ հաջորդ օրն
իրենց գյուղից կենդանի չի վերադառնա, որից հետո համայնքի ղեկավարի եղբայրը եւ
համագյուղացիները հարձակվել են իր վրա: Հաղորդման հիման վրա նախապատրաստվում են
նյութեր:
2007թ. մայիսի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Միքայել
Թորգոմի Պողոսյանը մարզի դատախազություն հայտարարություն է տվել, որ 2007թ. մայիսի
12-ին ժամը 12:30-ի սահմաններում ներկայացել է թիվ 34 ընտրատարածքի թիվ 34/23
տեղամասային ընտրական հանձնաժողով քվեարկություն կատարելու, սակայն պարզվել է, որ
իր փոխարեն արդեն քվեարկել են: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում
նախապատրաստվել են նյութեր, որով պարզվել է, որ ՀՀ թիվ 34 ընտրատարածքի թիվ 34/23
տեղամասի ընտրացուցակում Միքայել Պողոսյանի անվան դիմաց սխալմամբ ստորագրել է
եղբայրը` Ռաֆիկ Թորգոմի Պողոսյանը:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերով քրեական
գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:
2007 թվականի մայիսի լույս 13-ին` ժամը 00:30-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի
մարզի դատախազության կողմից այն մասին, որ ս.թ. մայիսի 13-ին ժամը 0030-ին Մասիս
քաղաքում թիվ 16/06 ընտրական տեղամասի շրջակայքում, «Բարգավաճ Հայաստանե
կուսակցությունից պատգամավորության թեկնածու Տիգրան Ստեփանյանի համախոհներ
Ք.Բաբաջանյանի, Բ. Ատեփանյանի եւ Մասիս Տոբակո ՍՊԸ-ի աշխատակիցներ Կ.Ավետիսյանի եւ
Մ.Լալայանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Մ.Լալայանի կողմից որսորդական
հրացանով կրակ է արձակվել օդ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժնում
հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ
հոդվածի 4– րդ մասով եւ կատարվում է նախաքննություն:
2007թ. մայիսի 12-ին թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ռուստամ
Գասպարյանի իրավախորհրդատու Արտակ Բաբախանյանը ոստիկանության Արմավիրի բաժին
հայտարարության է տվել, որ 2007թ. մայիսի 12-ին, ժամը 11-ի սահմաններում, Արմավիր
քաղաքի Բաղրամյան փողոցում երկու քաղաքացիներ ընտրակաշառք են բաժանում: Նշված
անձանց հրավիրել են Ռ. Գասպարյանի նախընտրական շտաբ, պարզել որ վերջիններս
հանդիսանամ են Եղիշե Սարգսյանը եւ Ահեր Ղանղիլյանը: Նրանցից առաջինի մոտ
հայտնաբերվել է թվով 14 հատ անձնագիր եւ 45 անձանց տվյալներով լրացված ցուցակներ:
Ե.Սարգսյանը եւ Մ.Ղանդիլյանը ոստիկանությունում բացատրության են տվել, որ
Ռ.Գասպարյանի նախընտրական շտաբ իրենց տարել են բռնությամբ, որտեղ ծեծի են ենթարկել:
Նրանք ժխտել են որեւէ մեկին ընտրակաշառք տալու հանգամանքը: Փաստի առթիվ
ոստիկանության Արմավիրի բաժնի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
2007թ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մուտք է եղեւ Շիրակի մարզի
դատախազի հաղորդումն այն մասին, որ ոստիկանության Գյումրու բաժնի 2-րդ բաժանմունքից
հաղորդում է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակչահի Հ. Հակոբյանը հեռախոսով
Բարգավաճ Հայաստան կուսակցության շտաբ հայտնել է Երեւան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանի
եւ մյուսների կողմից Օրինաց երկիր կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու
մասին: Ա. Ներսիսյանը ոստիկանությունում տված բացատրությամբ հերքել է ընտրակաշաոք
բաժանելու հանգամանքը: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նախապատրաստվում
են նյութեր:
2007 թվականի մայիսին 12-ին, ժամը 15-ի սահմաններում Երկիր Մեդիա
հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել, ապա նաեւ տեղեկատվություն տեղադրել
ինտերնետային էջում տեղեկատվություն, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական
ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ռ.Հայրապետյանը փորձել է
խոչընդոտել թիվ 1/25 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը եւ որ Ռ.Հայրապետյանն ու
նրա կողմնակիցները ծեծի են ենթարկվել: ԶԼՄ-ի տարածած տեղեկատվությունը Երեւան
քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազության կողմից ուղարկվել է
ոստիկանության Նոր Նորքի բաժին` նյութեր նախապատրաստելու եւ դեպքի հանգամանքները
պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Պատգամավորության թեկնածուներից ստացվել են նաեւ հաղորդումներ, որոնցում մատնանշված
հագամանքները, ստուգման արդյունքում չեն հաստատվել եւ իրականությանը չեն
համապատասխանել:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի
խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում մուտք եղած հաղորդումների հիման վրա
հարուցվել է 9 քրեական գործ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ
տեղեկատվություն
