NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը
«Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է 2007 թվականի մայիսի 12-ին տեղի
ունեցած զանգվածային ընտրախախտումները, եւ դրանց հետեւանքով ստացված արդյունքները:
Կուսակցությունը փաստում է, որ քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի
են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների
համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ընթացքում
աղաղակող թերությունները եւ արդյունքների իրական պատկերի խեղաթյուրումները լիիրավ
հիմք են հանդիսանում կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը:
«Օրինաց երկիրը» հայտարարում է, որ իշխանությունների կողմից իրականացվել են
նպատակային ճնշումներ կուսակցության նկատմամբ, ինչպես նաեւ տարաբնույթ այլ մեթոդներ
կուսակցության քվեների պակասեցման համար:
Կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրությունների արդյունքների դատական
գանգատարկման գործընթաց` ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով եւ հենց
այդ հիմնավորմամբ չի ստորագրելու ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ
արձանագրությունը:
