NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրերից ամենածանրը
Այն խախտումները, որոնք անշուշտ կան եւ պետք է վերացվեն, չեն ազդում ընտրական գործընթացի վրա եւ որակ չեն կազմում, մայիսի 9-ին ռեգնում գործակալության սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, արդարադատության նախարևար Դավիթ Հարությունյանը: Մասնավորապես անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությանը, ով ի հակառակ օրենքի պաշտոնական այցերի ընթացքում զբաղվում է ՀՀԿ քարոզչությամբ, Դավիթ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ պաշտոնական դիրքի օգտագործումը այցելությունը չէ: Ընդհանրապես պաշտոնական դիրք այցելությամբ չեն օգտագործում: Եվ կուզենայի նորից նույն հարցին անդրադառնալ: Հայաստանի հանրապետության վարչապետը, հայտարարի, թե չհայտարարի նա Հայաստանի հանրապետության վարչապետ է, եվ զբաղզվի նախընտրական քարոզչությամբ, բոլորս միեւնույն է գիտենք, որ նա Հայաստանի հանրապետության վարչապետն է: Խոսքը ֆորմալ մոտեցման մասին չէ: Խոսքը այն բանի մասին է, երբ վարչապետը իրականացնում է իր վարչապետի պարտականությունները, օրենքով նախատեսված իր իրավունքներն է գործադրում: Արդյոք նա դա օգտագործում է նախընտրական քարոզչության նպատակով: Ոչ»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նվիրատվություններին, ապա արդարադատության նախարարն այդ մասով էլ կարծում է, որ օրենքը հստակ չի սահմանում, թե ինչ է ընտրակաշառքը: «Կուզենայի մեջբերել ընտրական իրավունքի տեսաբաններից մեկի արտահայտությունը, որ ընտրական օրենսդրությունն ականապատված դաշտ չէ եւ մի քայլ աջ, մի քայլ ձախ, եւ դու չկաս: Խախտումենր լինում են, այլ խնդիր է, դրանք ուղղորդվա՞ծ խախտումներ են, արդյոք այդ խախտումների քանակը համապատասխան որակ է ստեղծում, արդյոք այդ խախտումներըև ազդում են ընտրական գործընթացի վրա: Իսկ հավատացեք, որ առանց խախտումի, որեւէ երկրում ընտրություն տեղի չի ունենում: Բայց այդ խախտումները աննշան են, որեւէ ազդեցություն չեն թողնում», ասում է Դավիթ Հարությունյանը:Նրա խոսքով, ամենածանր ժամանակը դեռ առջեւում է` մայիսի 12-ը: Դավիթ Հարությունյանը հուսով է, որ այդ օրը խախտումներ չեն լինի եւ իրենց գործադրած ջանքը կհասնի արդյունքի, որովհետեւ ՀՀԿ-ն ստանձնել է ընտրության արդարության պատասխանատվությունը եւ Դավիթ Հարությունյանն ասում է, թե թույլ չեն տա, որ խախտում լինի: Սակայն նա առանձնացնում է խախտումները, դրանք բաժանելով գիտակից եւ անգիտակից խախտումների: Հարությունյանն ասում է, որ գիտակցված խախտումներ չեն լինի, ինչ էլ որ լինի, կարող է լինել չգիտակցված, այսինքն օրենսդրության չիմացության հետեւանք: Դավիթ Հարությունյանը հուսով է, որ դիտորդների բերջնական եզրակացությունը կլինի ավելի դրական, քան նախորդ տարիներին, իսկ միջանկյալ եզրակացության մասին ՀՀԿ-ն ունի դիտողություններ, բայց դրանք չի բարձրաձայնում:
