NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քվեաթերթիկը չի կարելի լուսանկարել
Մայիսի 9-ի երեկոյան ԿԸՀ որոշել է, որ քաղաքացին իրավունք է ունենալու ընդամենը մեկ անգամ գնալ քվեարկության: Ընտրողը ընտրատեղամասում երկրորդ անգամ կհայտնվի միայն դատարանի որոշմամբ, եթե առաջին անգամ իր անունը ընտրացուցակում չկա:
Սրանից բացի, ԿԸՀ հատուկ ուշադրություն է դարձրել ընտրողի ազատ կամքի վրա բռնանալու դրսեւորում` քվեարկած քվեաթերթիկը բջջային հեռախոսով նկարելու վրա: Գարեգին Ազարյանը հայտարարել է, որ ընտրողը իրավունք ունի անել միայն օրենքով սահմանված գործողություններ` «գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ ծրար եւ քվեաթերթիկ, քվեաթերթիկում նշում անել, ծրարը կնքվելուց հետո գցել այն քվեատուփի մեջ: Բջջայինով նկարելը վերոնշվածների մեջ չի մտնում», հայտարարել է Գարեգին Ազարյանը:
Source Url:
