ՀՀԿ-ն բարեփոխելու է այն ճյուղը, որի վրա նստած է

«Մենք ազդարարում ենք հետեւյալը, որ տնտեսական արդյունքները, տնտեսական բարեփոխումները շատ ավելի առաջ են անցել, քան քաղաքական բարեփոխումները երկրում: Եվ հաջորդ փուլում եթե մենք չապահովենք քաղաքական բարեփոխումները, ապա մենք կունենաք անկայուն զարգացման տեմպեր», մայիսի 9-ին հայտարարել է ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը: Նա Ռեգնում գործակալության մամուլի սրահում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ քաղաքական բարեփոխումների հիմնական ուղղությունը տեսնում է քաղաքական դաշտն ու ՏԻՄ համակարգը, որը պետք է հզորացնել:

Իսկ ինչ փոփոխություն է ՀՀԿ-ն նախատեսում կոռուպցիայի դեմ պայքարում, առավել եւս, որ այդ կուսակցության առաջնորդը քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ հնչեցնում էր, թե պայքարի անարդյունվետության մասին հանրային կարծիքի պատճառը դա պատժի նախադեպերի բացակայությունն է: Արդյոք ՀՀԿ-ն հանրությանը կտա այդպիսի նախադեպեր, թե կշարունակի պայքարը այնպես, ինչպես մինչ այժմ էր: Դավիթ Հարությունյանի խոսքով, վերջերս արվել են բաներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես նա նշում է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի ընդունումը, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանն ուղղված օրենսդրականբ քայլերը, որոնք որակական փոփոխություն են մտցնելու կոռուպցիայի դեմ պայքարում: