Երեվանում բացվել է գործատուների ցուցահանդես

Երեւանում այսօր բացվել է գործատուների TopCareers առաջին ցուցահանդեսը: Ինչպես բացմանը նշել է Երեւանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդ‎ֆրին, TopCareers կարեւոր միջոցառում է, որը հնարավորություն կտա հայ մասնագետներին անմիջականորեն շփվել պոտենցիալ գործատուների հետ, իսկ կազմակերպություններին` աշխատանքի շուկայի լավագույն մասնագետների հետ: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալ եղած թափուր աշխատատեղերին, հաստատել գործարար կապեր, ինչպես նաեւ մասնակցել վերապատրաստման դասընթացներին: