NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գլոբոլացումը եւ միջազգային առեւտուրը դրական է ազդում Հայաստանի տնտեսության վրա
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հրապարակել է Չիկագոյի խորհրդի հետ համատեղ անցկացվող հարցման տվյալը, որի հերթական թեման եղել է միջազգային առեւտուրը: հարցումն իրականացվում է աշխարհի բնակչության 56 տոկոսն ընդգրկող 17 երկրում, այդ թվում եւ Հայաստանում: Հայաստանի բնակչության 65 տոկոսի կարծիքով տնտեսության գլոբոլացումը եւ միջազգային առեւտուրը դրական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
Հակառակ կարծիքի է հայաստանցիների 18 տոկոսը: Հարցվածների 64 տոկոսի կարծիքով, միջազգային առեւտուրը դրական է ազդեւմ նաեւ հայկական ընկերությունների վրա: հարցման մասնակիցների 60 տոկոսը համարում է, որ միջազգային առեւտուրը բարձրացնում է Հայաստանի կենսամակարդակը: Հարցին, թե առեւտուրն ինչպես ազդում նոր աշխատատեղերի ստեղծման հարցում, հարցվածների 61 տոկոսը պատասխանել է, որ միջազգային ռեսուրսը դրական նշանակություն ունի Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար, իսկ հակառակ կարծիքի է 24 տոկոսը:
