Ընտրության մեխանիզմները առկա են

Հայաստանում առկա են բոլոր մեխանիզմները, որոնք կապահովեն միջազգային չափանիշներին խորհրդարանի ընտրության համապատասխանությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդ‎ֆրին: Նա նշել է, թե դա ոչ միայն իշխանության, այլեւ ողջ ժողովրդի խնդիրն է: «Մասնակցելով ընտրությանը, Հայաստանի քաղաքացիները ոչ միայն սեփակայն ձայնը պաշտպանում են սպեկուլյացիաներից, այլեւ այն տալիս են Հայաստանի ապագայի համար», ասել է Գոդֆրին։