NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԸՀ -ն ունի մեծ պատասխանատվություն
IFES/Armenia ծրագիրը եւ Հայաստանի ԿԸՀ-ն ապրիլի 25-ին ստորագրել են հուշագիր, ըստ որի ԿԸՀ-ին է հատկացվել10 համակարգիչ եւ տեխնիկական այլ սարքավորում` ընտրության տվյալների ընդունման եւ արձանագրությունների կազմման համար: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա Հայաստանի խորհրդարանի ընտրության արդար եւ թափանցիկ անցկացման գործընթացի համար:
«Մենք արդեն որերորդ անգամ դառնում ենք միջոցառման վկա, որն ուղղված է այդ խնդրի լուծմանը: Ես վստահ եմ, որ այդ բոլոր միջոցառումները դրական դեր են խաղալու ընտրության արդար եւ թափանցիկ լինելու հարցում», նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ԿԸՀ մեծ դեր ունի ընտրության նախապատրաստության եւ անցկացման գործում:
Source Url:
