NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կալանավորները կքվեարկեն համամասնականով
Այս պահի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում են ընտրելու իրավունք ունեցող 580 քաղաքացի: Նրան վերջնական թիվը կճշտվի մայիսի 9-ին, ասվում է ՀՀ արդարադատության նախարարությանն տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության, ապրիլի 25-ին Հայաստանի հանրապետության 6 քրեակատարողական հիմնարկներում`Նուբարաշեն` թիվ 13/42, Վարդաշեն` 13/41, Երեւան-Կենտրոն` 10/35, Աբովյան` 28/35, Արթիկ` 36/59, Վանաձոր`29/53 եւ Գորիս` 37/75 բացվել են ընտրական տեղամասեր: Համաձայն, Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքի, այս տեղամասներում քվեարկելու են նախնական կալանքի տակ գնտվող անձիք եւ նրանք, ում նկատմամբ դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել: Կալանավայրերում գտնվողները քվեարկելու են միայն համամասնական ընտրակարգով:
Source Url:
