Կիեւում պղծել են հայկական եկեղեցին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք իրականացրել են բարբարոսություն` Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձինք եկեղեցու պատին նկարել են նացիստական նշաններ, ինչպես նաեւ կեղտոտել են ներկով:

Ի դեպ, եկեղեցին պղծվել է բացումից մի քանի ժամ անց: Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի ներկայացուցիչները նշել են, որ արդեն ունեն կասկածանքներ` միջադեպի կազմակերպիչի առումով:

Նշենք, որ նախկինում` եկեղեցու շինարարության ժամանակ, Կիեւի Պոդոլսկի շրջանի բնակիչները բողոքում էին շինարարության կապակցությամբ եւ նույնիսկ դիմել էին դատարան` հանգստյան գոտում շինարարությունն արգելելու պահանջով: