USAID եւ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ համակարգիչներով կհամալրվեն Հայաստանի բոլոր դպրոցները

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ապրիլի 20-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ ամերիկյան միջազգային զարգացման գործակալության` USAID եւ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ համակարգիչներով կհամալրվեն Հայաստանի բոլոր դպրոցները: Մինչեւ ընթացիկ տարվա վերջ համակարգիչներ կունենան 846 դպրոց` բոլոր դպրոցների 57.6 տոկոսը: Բացի համակարգիչներից, ամերիկյան միջազգային զարգացման գործակալությունը կօգնի նաեւ որոշ դպրոցների եւ միջին-մասնագիտական կրթական հաստատությունների շենքերի նորոգման հարցում: