Լիազորված անձանց իրավունքները սահմանափակվում են

Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 23-ին որոշեց փոփոխել ԿԸՀ 2005 թվականի օգոստոսի 3-ի թիվ 40-Ն որոշումը: Ըստ այս փոփոխության կուսակցությունների լիազորված անձիք ընտրական հանձնաժողովի նիստերին կմասնակցեն մինչեւ կուսակցության գրանցումը: Դրանից հետո նիստերին կմասնակցեն միայն վստահված անձնիք: Իսկ համաձայն Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքի լիազորված անձանց ավելի մեծ իրավունքներ ունեն, քան` վստահված անձիք: Այս իրողությունը հիմք ընդունելով, ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, որ փոփոխությամբ «ԿԸՀ կանոնակարգը հարմարեցնում են իրավիճակին, սա սարքովի է եւ որեւէ իմաստ չունի, փորձում են սահմանափակել ակտիվ լիազորված անձանց»: Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի 9 անդամներից 6-ը կողմ քվեարկեցին եւ եւ ՀՀ ԿԸՀ կանոնակարգում փոփոխությունը կատարվեց: