NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարքսիստին զգուշացրեցին բանավոր
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին տրվում է անվճար եթերաժամ: Ընտրություններին մասնակցող Հայաստանի մարքսիստական կուսակցությունը օրենքով իրեն հասանելիք անվճար եթերաժամի ապրիլի 14-ի մասը տրամադրել էր մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, անկուսակցական Թաթուլ Մանասերյանին: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում անդրադարձավ այս հարցին:
ԿԸՀ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի պարզաբանումներ ներկայացնելու հնարավորություն տվեց: Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ տեղյակ չի եղել ոչ սեփական անվճար եթերը ուրիշ թեկնածուի տալու օրենսդրական արգելքի գոյության մասին, ոչ էլ որ Թաթուլ Մանասերյանը պատգամավորի թեկնածու է: Դավիթ Հակոբյանը համաձայնել է իր եթերաժամը տալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց բավարվել բանավոր զգուշացումով:
