NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իշխանությունը կպարտվի նույնիսկ այդ դեպքում
Հայաստանի իշխանությանը նախընտրական յուրօրինակ մրցակցության առաջարկ է արել Հանրապետություն կուսակցությունը: ԻՆչպես ապրիլի 23-ին հայտարարել է կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանը, Հանրապետությունն իշխանությանը առաջարկել է դադարեցնել բոլոր օրինախախտումները` վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, բնակչության ահաբեկում, սկսկել հավասար մրցակցություն: Դրա դիմաց Հանրապետությունը համաձայնություն է հայտնում իշխանությանը թույլ տալ իր օգտին նկարել 200 հազար ձայն: Սմբատ Այվազյանն ասում է, որ նույնիսկ այդքան ձայն ունենալով հանդերձ իշխանությունը վերջում պարտվելու է, որովհետեւ նրա իրական ռեսուրսը 10-15 տոկոս է, ընդ որում դրա մեծ մասը բանակի հաշվին:
Սմբատ Այվազյանը նաեւ մի քանի հարց է ուղղել իշխանությանը, որ կապված էր օրերս մամուլում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին հրապարակված տեղեկությանը, թե իբր կա ձայնագրություն, ըստ որի ՕԵԿ նախագահը Մարկո Պոլո ռեստորանում զրուցել է Հայաստանում բրիտանական դեսպանատան աշխատակիցների հետ եւ նրանց առաջարկել է միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին եւ նպաստել իշխանափոխությանը:
Սմբատ Այվազյանը այդ կապակցությամբ երկու հանգամանք է ընդգծել: Առաջինն այն, որ փաստորեն Հայաստանի քաղաքական գործիչները գաղտնալսվում են, ինչպեսնաեւ այն, որ գաղտնալսվում էեւ դիվանագիտական կորպուսը: Դրանից բացի, Սմբատ Այվազյանը հարց է ուղղել, թե ինչու է իբրեւ թե փետրվարին արված ձայնագրության մասին տեղեկությունը հրապարակվում հիմա: Դրանից բացի, նա հարցնում է, թե եթե եղել է այդպիսի փաստ, ապա ինչ համարժեք գործողություն են արել երկրի անվտանգության համար պատասխանատու նախագահն ու մյուս պաշտոնյաները Նա ասել է, որ կան պարզաբանման շատ խնդիրներ եւ պետք է հետամուտ լինել, որ ամեն ինչ պարզվի ամբողջությամբ:
