NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պետդեպարտամենտը ուղղել է «վրիպակը»
«Պիտի մի խոստովանություն անեմ, ինձ զեկուցել են, որ փոփոխությունը եղել է», այսպես պատասխանեց Վարդան Օսկանյանը լրագրողին հարցին, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի` Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում Հայաստանի փափագած փոփոխությունը եղե՞լ է, թե ոչ: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի` Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում նշվել էր, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, որից հետո Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ դա վրիպակ է եւ կուղղվի: «Ես ինքս դեռ չեմ նայել, բայց փոփոխությունը եղել է, դեսպանը տեսել է: Ուղղակի ես ճանապարհի վրա էի եւ հնարավորություն էլ չունեի նայելու: Այնպես որ, Պետդեպարտամենտը իր խոստումը կատարել է, ես էլ` իմ խոստումը` ձեզ», հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Source Url:
