NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խնամքի կենտրոն Տաշիրի ծերերի համար
Լոռու մարզի Տաշիր քաղաքում ապրիլի 20-ին կբացվի ծեր հաշմանդամների խնամքի կենտրոնը: Ծրագրի նպատակը ծեր հաշմանդամների ինտեգրումն է հասարակությանը, նրանց սոցիալական եւ իրավական խորհրդատվությամբ ապահովելը, ասված է Armenian Caritas կազմակերպության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ այս ծրագրում ներգրավված է 60 մարդ, որոնք Կենտրոն են հաճախելու շաբաթը երեք օր: Կենտրոնում նրանց համար կապահովվի ժամանց, սնունդ, խորհրդատվություն նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Ծրագրի արժեքը 109,6 հազար եւրո է, ֆինանսավորել են Եվրամիությունը եւ Ավստրիական Կարիտասը:
Source Url:
