Դատավորների աշխատավարձը քիչ է

«Հայ դատավորների աշխատավարձը պետք է բարձրացվի եւ բարձրացվի էականորեն: Դրա հետ միաժամանակ պետք է խստացվի կոռուպցիոն ռիսկերի վերահոսկողությունը», ասել է Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ապրիլի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա առաջարկում է դատավորների ախատավարձը բարձրացնել տասն անգամ: Ներկայումս, առաջին ատյանի դատավորի միջին աշխատավարձը ամսական 250 հազար դրամ է:

«Իհարկե անհնար է դատավորների ազնվությունը չափել դրամական համարժեքով: Բայց Հայաստանի դատավորների աշխատավարձը պետք էբարձրացվի 10 անգամ: Դա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, որպեսզի համակարգի աշխատակիցներին զերծ պահենք կոռուպցիոն ռիսկերից», ավելացրել է Հովհաննես Մանուկյանը: