Մարդու իրավունք, թե աշխատատեղ

Յուրաքանչյուր մարդու համար առաջնայինը միշտ իր սոցիալական վիճակն է: Սերժ Սարգսյանի ավելի վաղ արտահայտած մտքի հետ ապրիլի 12-ին համաձայնել է ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը: Իսկ Սերժ Սարգսյանը բրիտանական Ֆայնենշլ Թայմս-ին ասել էր, որ Հայաստանում ավելի առաջնային խնդիր է սոցիալական վիճակն ու աշխատատեղը, քան մարդու իրավունքը: Շավարշ Քոչարյանը ընդհանուր առմամբ համաձայնելով այդ ձեւակերպմանը, իր անհամաձայնությունն է հայտնում մեթոդների վերաբերյալ: «Այդ տեսակետից իհարկե առաջնային խնդիրը դա է, բայց ինչպես այդ խնդիրը լուծել, այստեղ մենք ճիշտ հակառակ մոտեցումն ունենք», ասում է Շավարշ Քոչարյանը, նշելով, որ երկրում սոցիալական խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմը ԱԺԿ-ն համարում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը: