Քոչարյանը դատապարտում է ԲՀ գրասենյակների պայթեցումները

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության շտաբների պայթեցումը համարում է իրավիճակի ապակայունացման փորձ, ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ: Նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարել է կիրառել անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը արագ բացահայտելու համար:

Երկրում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքակիրթ քաղաքական պայքարի համար: Դատապարտելով այս հանցագործությունը, դրանք գնահատում ենք որպես իրավիճակի ապակայունացման, ինչպես նաեւ ընտրության նախօրեին անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու փորձ, ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ: