NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքի լուրջ խնդիրներ Հայաստանում
ԱՄՆ կառավարության ծրագրերն ուղղված են Հայաստանի ընտրական համակարգերի եւ գործընթացների կատարելագործմանը` 2007 թվականի եւ 2008 թվականի համապետական ընտրությունների նախաշեմին: Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի` [url=http://new.csi.am/eng/?page=organization&id=98 target=_blank]«Աշխարհում մարդու իրավունքի եւ ժողովրդավարությանն ԱՄՆ աջակցություն»[/url] զեկույցի մեջ: «Հայաստանում ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի իրականացման համաձայնագիրը, որի արժեքն է 236 միլիոն դոլար, կապվում է այդ ցուցանիշների հետ, եւ ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Հայաստանի իշխանությանը, որ հետագա ֆինանսավորումը կախված է երկրում ժողովրդավարության հետագա առաջընթացից», ասված է զեկույցում:
Դրա համաձայն, ԱՄՆ կառավարությունը շարունակել է դեմոկրատիայի առաջընթացի եռամյա ծրագիրը, որն ուղղված է ընտրական վարչարարության ամրապնդման, ճիշտ ընտրացուցակների կազմման, հանրային տեղեկացվածության եւ ընտրողների ուսուցման, դեմոկրատական քաղաքական մշակույթի զարգացման, հանրային կարծիքի ուսումնասիրության, ընտրական մոնիտորինգի հնարավորությունների մեծացման, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ուժեղացման եւ անկախ ԶԼՄ-ների միջոցով ընտրությունների լուսաբանման ապահովմանը:
ԱՄՆ Պետդեպի զեկույցի մեջ նաեւ նշված է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության 2005 թվականի հանրաքվեն եւ 2003 թվականի նախագահի ընտրությունը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին եւ անցել են լուրջ խախտումներով: Իշխանությունը սահմանափակել է մամուլի եւ հավաքների ազատությունը եւ կատարել է ապօրինի ձերբակալություններ եւ կալանավորումներ: Դրա հետ մեկտեղ զեկույցը նշում է, որ Սահմանադրության փոփոխության շնորհիվ Հայաստանի դատական համակարգը ձեռք է բերել որոշակի անկախություն, չնայած պահպանվող կոռուպցիային եւ քաղաքական ճնշմանը:
