NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարչապետը քարոզում է գործից հետո
Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի ծավալուն, ամենամեծ բաղադրիչը կիրականացնի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողներին հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Օրենքը սահմանում է, որ նախընտրական քարոզարշավին մասնակից պաշտոնյաները պետք է կամ հրաժարական տան, կամ արձակուրդ վերցնեն: Քարոզարշավը սկսել է, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է աշխատել: Գալուստ Սահակյանը համարում է, որ ամեն ինչ տեղավորվում է օրենքի շրջանակում, քանի որ Սերժ Սարգսյանը քարոզչությունն իրականացնելու է աշխատանքային ժամից հետո:
Source Url:
