NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ դիտորդները կժամանեն ապրիլի 10-ին
ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի վարչության փորձագետ Էսթերա Մկրտումյանը հայտնել է, որ ապրիլի 10-ին քառօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը: Առաքելության կազմում է վեց մարդ` ԵԽԽՎ չորս անդամ եւ երկու քարտուղար: Պատվիրակությունը ղեկավարելու է ԵԽԽՎ անդամ, հոլանդացի Լեո Պլատվոյտը:
ԵԽԽՎ դիտորդները կհանդիպեն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ԿԸՀ անդամների, Ազգային Ժողովի նախագահի եւ խմբակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի եւ Հայաստանի նախագահի հետ:
Source Url:
