NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԴԿ-ն առաջարկը դիտորդներին
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ապրիլի 6-ին կոչով դիմել է ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդներին: ՀԴԿ-ն առաջարկում է դիտորդների մեկ խմբի ուղարկել մի ընտրատարածք, որտեղ նրանք կմնան վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո` երբ արդյունքները ամփոփված կլինեն: Ըստ Արամ Սարգսյանի, սրանով նախ մեկ տեղում կապահովի օրինականություն, հետո հնարավոր կլինի այս տարածքի արդյունքները համեմատել հարեւան ընտրատարածքների արձանագրությունների հետ եւ ունենալ հնարավոր կեղծիքների պատկերը: Դիտորդները առաջարկին դեռ չեն պատասխանել, բայց ԱՊՀ դիտորդների ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի խոսքից հետո Արամ Սարգսյանը եզրակացրել է, որ նրանք ասելով, թե կատարյալ ընտրություններ չեն լինում, «արդեն մեր հասարակությանը պատրաստում են, թե խախտումներ եղել են, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա»:
