NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով հետաձգեց Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների նախաձեռնության» համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետը: Ազատամարտիկները ԱԱԾ մեկուսարանում են 2006թ դեկտեմբերից` սահմանադրական կարգը տապալելու կոչերի մեղադրանքով:
Source Url:
