NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ ընտրություններին կմասնակցի ընտրողների մոտ 55 տոկոսը
Այս պահին Հայաստանի ընտրողների մոտ 30 տոկոսն է պատրաստ մասնակցել ընտրություններին, մյուս 30-ը ընտրություններին չեն գնալու, երրորդ 30-ը դեռ խմորումների մեջ է, մարտի 30-ին «Ֆորում» ակումբում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սրանք «Սոցիոմետրի» ուսումնասիրությունների նախնական արդյունքներն են, դեռ մի 3-4 հարցում էլ է արվելու: Նկատի ունենալով մեր խորհրդարանական ընտրությունների փորձը` Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ ընտրություններին կմասնակցի ընտրողների մոտ 55 տոկոսը: Ըստ «Սոցիոմետրի», Հայաստանում կան ընտրողներ, որ միշտ քվեարկում են հաղթելու ամենամեծ հնարավորություններ ունեցող կուսակցության օգտին:
Source Url:
