NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրություններ 2007. քաղաքացիական հասարկության դերը
Մարտի 17–ին, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպվել էր
քաղաքացիական ֆորում։ Ֆորումի քննարկման հիմնական թեման էր ԱԺ մոտակա
ընտրությունները և քաղաքացիական հասարակության դերը։ Ֆորումը բաց էր, և մասնակցում
էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ,
կուսակցությունների ներկայացուցիչներ և այլն։
Ֆորումի ընթացքում տարբեր արդիական խնդիրների շարքում քննարկվեցին նաև տվյալ
նախաձեռնության իրականացման կոնկրետ մեխանիզմներ՝ կապված իրավական աջակցության,
իրազեկման, տարբեր համայնքներում աշխատանքների իրականացման, համագործակցության
հնարավոր ձևերի հետ։
2006թ. ավարտին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև Քաղաքացիական
հասարակության ինստիտուտը, ձեռնարկել են "Իրավական նախաձեռնություն, ընտրություններ
2007" ՀԿ-ների համագործակցությունը, որի հիմնական նպատակն է անվճար իրավաբանական
խորհրդատվության և պաշտպանության տրամադրումը գալիք ընտրությունների բոլոր փուլերի
ընթացքում: Այն կիրականացվի կազմակերպությունների արդեն իսկ ձևավորված ցանցի, և
մարզային տարբեր ստորաբաժանումների ու կառույցների միջոցով, ինչպես նաև
համագործակցել ցանկացող այլ կազմակերպությունների ու քաղաքացիների աջակցությամբ:
Իրավաբանական օգնության տրամադրումը կիրականացվի թեժ գծի միջոցով: Անվճար
հիմունքներով հանրապետության ողջ տարածքում գործող թեժ գծի հեռախոսահամարը կծառայի
որպես խորհրդատվական և ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության
ձեռքբերման հարմար միջոց:
Թեժ գիծը կգործի սույն թվականի ապրիլի 1–ից մինչև հունիսի 1–ը։
080–080–804
ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
Հիմնադիր ՀԿ-ների ցանկ
- "Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն"
- "Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"
- Գյումրիի "Պրոգրես" համալսարանի իրավաբանական կլինիկա
- "Իրավունքի և ազատության կենտրոն"
- "Մխիթար Գոշ" համալսարանի իրավաբանական կլինիկա
- Գավառի Պետական համալսարանի իրավաբանական կլինիկա
- "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ"
- "Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն"
- "Ընդդեմ իրավական կամայականության"
- "Երիտասարդություն հանուն ժողովրդավարության"
- "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Հայաստան"
- "Համագործակցություն հանուն ժողովրդավարության"
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
