NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խոստանում են ազատ ընտրություն
Հայաստանի ժողովրդական, Հանրապետական եւ ՀՅԴ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ Ստեփան Զաքարյանը, Գալուստ Սահակյանը եւ Հրայր Կարապետյանը հայտարարեցին, որ ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրությունների ազատությունը, արդարություը ապահովելու համար վճռական են:
Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն սկզբունքորեն դեմ չէ ՀԴԿ առաջարկին, ստեղծել ընդդիմադիր միասնական շտաբ եւ վերահսկել ընտրությունները` բայց «ցանկության դեպքում առանց միասնական շտաբի էլ կարելի է համագործակցել ընտրությունները վերահսկելու համար»: Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն իր ընտրական պայքարը վարելու է կոռեկտության եւ չափի սահմաններում` «մեր հնարավորությունները կօգտագործենք առավելագույնս»:
Հրայր Կարապետյանի կուսակցությունն էլ ամեն ինչ անելու է, որ կեղծիքների չլինեն, բայց «բոլորը խոսում են ազատ ընտրությունների մասին, խոսլը քիչ է, պետք է ռեալ քայլեր անել»:
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը բավարարվեց ազատ եւ արդար ընտրություններ ունենալու հարցում ՀՀԿ վճռականությունը բարձրաձայնելով:
