NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հեռանկարներ փոքր եւ միջին բիզնեսի համար
Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման Ազգային կենտրոնը եւ ԵԱՀԿ եռեւանյան գրասենյակը մարտի 20-ին հուշագիր են ստորագրել Հայաստանում ՓՄՁ զարգացմանն աջակցելու եւ համագործակցելու մասին: Ստորագրման արարողությունից հետո Կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը հայտնել է, թե հուշագիրը հնարավորություն է տալիս Կենտրոնին մասնակցել փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եվրոպական նախաձեռնություններին, տեղեկատվական ցանցին, ինչպես նաեւ ընդլայնել եվրոպական կառույցների հետ համագործակցությունը: Իր հերթին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը նշել է, թե փաստաթուղթը նոր հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության այս կարեւոր ոլորտի զարգացման համար:
Source Url:
