NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիտորդները սկսում են աշխատել
Օրեր առաջ Երեւան էին ժամանել ԵԱՀԿ մարդու իրավունքների ե ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի 13 երկարաժամկետ դիտորդ, ում կմիանան եւս 29 հոգի, այս մասին տեղեկացել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակից: Երկարաժամկետ դիտորդները աշխատելու են Հայաստանի բոլոր մարզերում: Հայաստանում կլինեն նաեւ ԵԱՀԿ մարդու իրավունքների ե ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի կարճաժամկետ դիտորդները` մոտ 300 հոգի, եւ եզրակացություն կտան ՀՀ ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին եւ ազգային օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ:
ԵԱՀԿ առաջին անգամ չէ, որ հայտարարում է. ՀՀ բարեփոխված ընտրական օրենսգիրքը տալիս է հավուր պատշաճի` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն, ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների բարի կամքից:
Source Url:
