NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոչ ոք տեղյակ չէ հուշարձաններից
«Ես հիշում եմ անցած տարի մայիսին, երբ Ջուղայի խաչքարերի հետ կապված ինչ որ հանձնախումբ պետք է գնա Նախիջեւան, ադրբեջանցիները մի մեծ ցուցակ ներկայացրին, թե հայերը նույն կերպ են վարվում ադրբեջանական հուշարձանների հետ: Եվ զարմանալի էր, երբ այցելեցինք Ազգային Ժողով, արտաքին գործերի նախարարություն, պարզվեց, որ Հայաստանում չկա մի հիմնարկ կամ անձնավորություն, որ գոնե գաղափար ունի թե տարածքներում կա ադրբեջանական մի հուշարձան, թե չկա», մարտի 16-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է հնԷաբան, Երկիր միություն ՀԿ անդամ Համլետ Պետրոսյանը: Նա նշել է, թե միայն այդ իրադարձությունից հետո Հայաստանի իշխանությունը որոշեց զբաղվել խնդրով: Համլետ Պետրոսյանին գործուղել են տարածքներ, որտեղ նա կազմել է մահմեդական հուշարձանների ցանկը եւ ծանոթացել դրանց վիճակին:
«60-70-ականներին ադրբեջանցիները երկու խոշոր գիրք են հրատարակել, որտեղ կան մահմեդական հուշարձանների նկարներ: Այդ նկարները հարկավոր է համադրել այսօրվան եւ տեսնել, որ էապես ոչինչ չի փոխվել: Բայց որեւէ մեկը չի օգտագործում դա», ասում է Համլետ Պետրոսյանը, նշելով, թե պետք է միջազգային որեւէ կառույցից հանձնաժողով գա, որ մեր իշխանությունները խնդրին ուշադրություն դարձնեն:
