NON-GOVERNMENTAL ORGANIZATION
150 000 քվե «Վիրահայերի միասնությունից»
Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում 39-րդը «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանն է, որ մարտի 15-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեցին, որ Հայաստանի հանրապետություն ապրող 400 000 վիրահայերի պարագայում իրենք ունեն 150 000 անոց ընտրազանգված եւ գիտեն, որ «Հանրապետականը ավելի մեծ ընտրազանգված ունի: Հանրապետականի հույսը մեր վրա չէ, բայց մեր աջակցությունը էական է լինելու ԱԺ գնալու համար»: Տաճատ Վարդապետյանը ասաց որչ ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը գալիս է «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի ձեւավորման օրերից` 2002 թվականից, ուստի բնական է, որ կազմակերպության ներկայացուցիչները ընդգրկված են ՀՀԿ համամասնական ցուցակում:
Բացի «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ից Հայաստանում գործում է նաեւ «Ջավախք» հայրենակցական միությունը եւ վիրահայերի միավորող «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որ նույն նպատակներն ունեն` Ջավախքի եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրների լուծում: Ունեն նաեւ նույն ընտրազանգվածը: Այդ դեպքում ինչու ընտրություններին չմասնակցել այս երեքին համախմբող մեկ միավորով հարցրեցին բանախոսին: « Մենք նախընտրել ենք հանրապետական կուսակցությունը: Իսկ ինչու չեք հարցնում, թե ինչու «Հզոր հայրենիքի» փոխնախագահը հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում», պատասխանեց ու հարցրեց Տաճատ Վարդապետյանը:
