NON-GOVERNMENTAL ORGANIZATION
17 միլիոն արժողությամբ ծրագիր միջին մասնագիտական կրթության համար
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանում իրականացվում է ԵՄ 17 միլիոն արժողությամբ ծրագիր ուղղված միջին մասնագիտական կրության աջակցությանը: Ըստ նախարարի, կրթության այս ոլորտը ողբալի վիճակում է:
Լեւոն Մկտրչյանը հայտարարել է նաեւ, որ արդյունաբերության աճի պայմաններում միջին մասնագիտական կրթությամբ կադրերի անհրաժեշտություն է զգացվում: Իսկ բացի ԵՄ ծրագրից, Հայաստանում արդեն ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է արհեստագործական ուսումնարանների զարգացման չորս փորձնական ծրագիր: Այս պահին Հայաստանում գործում է արհեստագործական 28 ուսումնարան, ուր սովորում են 4300 ուսանող, 3900-ը` անվճար:
Source Url:
