NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեւանի մամուլի ակումբի հաղորդագրությունը
2007 թվականի մարտի 10-ին Երեւանի մամուլի ակումբում տեղի ունեցավ ԶԼՄ
ինքնակարգավորման ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների եւ լրագրողական
կազմակերպությունների ղեկավարների հավաքը, որում ընդունվեց աշխատանքային խմբի
մշակած ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ, եւ ընտրվեց ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄԻՆ, որի առաքելությունն է
Վարքականոնի խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների քննարկումն ու դրանց
վերաբերյալ եզրակացություններ կայացնելը: Նախաձեռնությանը միացած եւ Վարքականոնը
ստորագրած լրատվամիջոցը պարտավոր է Դիտորդ մարմնի եզրակացությունը հրապարակել իր
իսկ էջերում (եթերում):
Վարքականոնն ունի հավելված` «Հռչակագիր` ընտրությունների եւ հանրաքվեների
լուսաբանման սկզբունքների վերաբերյալ»:
Նախաձեռնությանը միացել էին 21 լրատվամիջոց, 8 լրագրողական կազմակերպություն,
ինչպես նաեւ մի խումբ անհատ լրագորղներ:
Հավաքին ներկա եւ Վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների ցանկը (այբբենական կարգով)
«Ա1+» ՀԸ
«Ազգ» օրաթերթ
«Առավոտ» օրաթերթ
«Արմինֆո» լրատվական գործակալություն
«Գալա» ՀԸ (Գյումրի)
«Դելովոյ էքսպրես» թերթ
«Լոռի» ՀԸ (Վանաձոր)
«Lragir.am» էլեկտրոնային թերթ
«Կումայրի» թերթ (Գյումրի)
«Հայկական երկրորդ հեռուստաալիք»
«Մեդիա սթայլ» ընկերակցություն
«Ռադիո Հայ» ՌԿ
«Սոսի» ՀԸ (Կապան)
«Քաղաքացիական նախաձեռնություն» թերթ (Վանաձոր)
«Ցայգ» ՀԸ (Գյումրի)
Վարքականոնը բաց է ստորագրման համար, եւ ցանկացած պահի այլ լրատվամիջոցներ եւս
կարող են միանալ նախաձեռնությանը:
Բացի վերոհիշյալ լրատվամիջոցներից հավաքին ներկա էին եւ Դիտորդ մարմնի ընտրությանը
մասնակցեցին Երեւանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի,
Հայաստանի ժուռնալիստների միության, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի,
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի եւ Վանաձորի մամուլի ակումբի ղեկավարները:
Հավաքն ընտրեց լրատվամիջոցների եւ հասարակայնության ներկայացուցիչներից կազմված 7
հոգանոց Դիտորդ մարմին:
Դիտորդ մարմնի կազմը
Հակոբ Ավետիքյան («Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր)
Լեւոն Բարսեղյան (Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ)
Աստղիկ Գեւորգյան (ՀԺՄ նախագահ)
Էմանուիլ Մկրտչյան («Արմինֆո» լրատվական գործակալություն գործադիր տնօրեն)
Մեսրոպ Մովսեսյան («Մելտեքս» ՍՊԸ նախագահ)
Բորիս Նավասարդյան (ԵՄԱ նախագահ)
Լիլիթ Սիմոնյան («Իրավունքի եւ ինֆորմացիայի կենտրոն» ՀԿ նախագահ, իրավաբան):
Հավաքը հաստատեց նաեւ Դիտորդ մարմնի աշխատակարգը:
2007 թվականի մարտի 13-ին ժամը 12-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի
կունենա նախաձեռնողների եւ դիտորդ մարմնի անդամների մամուլի ասուլիսը, որի ժամանակ
կներկայացվեն նախաձեռնության պատմությունը, Վարքականոնի էությունը եւ Դիտորդ մարմնի
իրավասությունները:
10.03.2007թ.
