NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեկ տարում 37 քրեական գործ
2006 թվականին ապօրինի անտառահատումների վերաբերյալ 37 քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտարարել է Բնապահպանության նախարարության տեսուչ Հրայր Անտոնյանը: Նրա խոսքով պետական բնապահպանական տեսչության հայտաբերած խախտումների 70-80 տոկոսը ուղարկվել են իրավապահ մարմինների քննարկմանը: Հրայր Անտոնյանը հայտարարել է նաեւ, որ որոշ գործեր այժմ վնասի վերականգնման փուլում են. 2006 թվականին պատճառված 125 միլիոն դրամից վերականգնվել է 11 տոկոսը:
Source Url:
