NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրացուցակների ճշգրտման արդյունքում հասարակությունը մեծ վստահություն կունենա
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրին մարտի 5-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի` IFES միջոցով եւ հասարակական ակտիվիստների օժանդակությամբ ճշգրտում է ընտրացուցակները, ինչը իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության հիանալի օրինակ է: ԱՄՆ-ն ակնկալում է ընտրացուցակների առավելագույն ճշգրտում, նշել է ԱՄՆ գործերի ժամականավոր համատարմատարը:
Ըստ նրա ցուցակների ճշգրտման հարցը մեծ պատասխանատվություն է եւ ԱՄՆ-ն էլ ջանում է օգնել Հայաստանի կառավարությանը, այն իրագործելու հարցում Էնթոնի Գոդֆրին նաեւ հույս է հայտնել, որ ընտրացուցակների ճշգրտման արդյունքում հասարակությունը մեծ վստահություն կունենա այդ ցուցակների ճշտության նկատմամբ:
