NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգային ժողովը քաղաքականացվում է
Մարտի 2-ին հանդիպելով լրագրողներին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը պարզաբանել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու իր քայլը: «ԱԺ-ն քաղաքականացվում է, ԱԺ դառնում է թիմային, աշխատանքը դառնում է թիմային եւ դու պետք է թիմի մաս կազմես, դու պետք է թիմի ծրագրին մասնակից լինես, թիմային աշխատանքը պետք է հզորացնել: ՀՀԿ ցուցակում լինելը նաեւ մեր համատեղ աշխատանքի արդյունք է: Կոալիցիոն հուշագրով ՀՀԿ-ին բաժին հասած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը նրանք հաճույքով տվեցին ինձ` անկուսակցականի: Ցուցակում լինելը նաեւ գնահատական է մեր արածին», ասել է Հրանուշ Հակոբյանը:
Source Url:
