Ընդդիմությունը այնուամենայնիվ կհամագործակցի

ՀԺԿ եւ Արդարություն դաշինքի քարտուղար Գրիգոր Հարությունյանը մարտի 2-ին խորհրդարանյում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արդարություն դաշինքը ավարտեց իր առաքելությունը: Նա նշել է, որ դաշինքը աննախադեպ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ, քանի որ ստեղծեց ու գործեց մինչեւ վերջ` խորհրդարանի ընտրությունից մինչեւ դրա աշխատանքի ավարտը: Իսկ հարցին, թե ինչու Արդարությունը չկարողացավ միավորվել նաեւ նոր ընտրության համար, Գրիգոր Հարությունյանը տվել է ոչ հստակ պատասխան, ասելով միայն, որ չի ցանկանում դրա համար մեղադրել որեւէ քաղքական ուժի:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է գտնում իր ճիշտ ճանապարհը, ասում է Գրիգոր Հարությունյանը: Նա միաժամանակ նաեւ իշխանական էժան քարոզչություն է համարում այն թեզը, թե հանրության եւ քաղաքական դաշտի ներկայիս վիճակի պատճառներից մեկն էլ այն, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Զարմանալի է, որ այսօր ընդդիմության համախմբման համար առաջին մտահոգ սուբյեկտը դա իշխանությունն է: Սրա բացատրությունը կա, մենք տվել ենք սրա բացատրությունները: Իշխանությունն իհարկե միշտ ցանկացել է ընդդիմադիր դաշտում տեսնել միշտ լղոզված ու ամորֆ միավորումներ, որոնք հեշտ կառավարելի են լինում, տարբեր ժամանակներում ինչ որ տարբեր ականներից են խոսում, ասում է Գրիգոր Հարությունյանը:

Նա չի զարմանում նաեւ ընդդիմության չմիավորվելու համար ՀԺԿ-ին մեղադրելու փորձից: Մենք կուսակցության ստեղցծվելու իսկ պահից մենք այդպիսի մեղադրանքներ, տարբեր ժամանակներում լսել ենք: Մենք շարունակել ենք աշխատել, հաշվի չառնբելով այդ սադրանքները: Գիտեք, եթե որեւիցե մեկն ընդդիմության դաշտում փորձում է մեղադրել իշխանության հետ համագործակցելու համար, դա չի ստացվի: Շատ են փորձել, բայց չի ստացվել, որովհետեւ մենք միշտ պայքարել են օրինական իշխանության համար, այս անօրինական իշխանության դեմ, ասում է Գրիգոր Հարությունյանը: Նա ասում է, որ ՀԺԿՆ նույնիսկ պատրաստ էր լինել Իմպիչմենտ դաշինքի կազմում եւ եղել են հանդիպումներ նախաձեռնողների հետ: Եթե կոնկրետ երեք խորհրդարանական ընդդիմադիր ուժերն ընդգրկված չեղան այդ դաշինքի մեջ, բնականաբար այդ դաշինքն արդյունք չի կարող տալ, ասում է ՀԺԿ քարտուղարը: ՀԺԿ-ն գտնում է, որ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը կշարունակվի առանց որեւէ ֆորմատների` ազատ, արդար եւ օրինական ընտրության ապահովման համար: