NON-GOVERNMENTAL ORGANIZATION
44-ամյա տղամարդը ինքնահրկիզվել է Հանրապետության հրապարակում
Այսօր առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:
Հակոբյանը իր վրա բենզին է լցրել եւ այրել: Մինչ օգնության տեղ հասնելը նա, բժիշկների վկայությամբ, խորը՝ 80-տոկոսանոց, կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ է ստացել:
Ջիվան Հակոբյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժանմունքի վերակենդանացման բաժին:
Ներկայումս Հակոբյանի վիճակը ծանր է: Անզգայացնող դեղերի ներարկումից հետո նա անգիտակից վիճակում է:
Կատարվածի պատճառները ճշտվում են:
Իրինա Հովհաննիսյան
Source Url:
