NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օսկանյանը կողմ է երկքաղաքացիների ընտրելու իրավունքին
Եթե մենք ընդունում ենք երկքաղաքացիության իրավունքը, ապա այն պետք է լինի ամբողջական, երկքաղաքացիներին պետք է տալ լիարժեք իրավունքներ: Այդ մասին փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես կողմ եմ, իհարկե, բոլոր Հայաստանի քաղաքացիները, անկախ նրանից` երկքաղաքացի են, թե միայն Հայաստանի քաղաքացի են, քվեարկելու իրավունք ունենան, մեր օրենքների շրջանակներում: Եվ պարտավորությունները, եւ նաեւ իրավունքները ամբողջապես պետք է տրվեն, որոշ բացառություններով իհարկե, ինչ որ Սահմանադրությամբ է սահմանափակվում», հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Նախարարի կարծիքով, քաղաքացիության նոր կատեգորիա ստեղծել պետք չէ եւ պետք է բոլորին օժտել թե իրավունքի, թե պարտավորության հավասարությամբ:
Source Url:
