NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է
Հայաստանի վերաքննիչ դատարանը մինչև մարտի 1-ը հետաձգել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեմ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայցի առնչության դատական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Զ.Փոստանջյանը, դատական նիստը հետաձգվել է պատասխանողի չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնող փաստաբանը 200 հազար դրամով տուգանվել էր այն բանի համար, որ հանելով կնիքը` կուսակցության կենտրոնական գրասենյակ էր մուտք էր գործել այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել գրասենյակի ապօրինի կնքման մասին: Փաստաբանն իրեն համարում է տուժած կողմ և վիճարկում է տուգանքի օրինականությունը:
Source Url:
